Իսրայելի պաշտպանության բանակը նոր գործողություն է սկսել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

wide_4_3_b45711672f0443c473468ef30ce5e448

Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկել է հերթական գործողությունը՝ Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հոսպիտալի տարածքը մաքրելու համար։ Նշվում է, որ ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան անդամների ներկայության մասին հետախուզական տվյալներ են ստացվել: Այս մասին ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Իսրայելական բանակը և Իսրայելի ռազմական հետախուզության տեղեկատվական անվտանգության ծառայությունը «Ալ-Շիֆա» հիվանդանոցում ահաբեկչական գործողությունները ճնշելու գործողություններ են իրականացնում: Գործողության ընթացքում ահաբեկիչները հոսպիտալի ներսից կրակ են բացել զինվորականների վրա։ Դեպքի վայրից զինծառայողները պատասխան կրակ են բացել։ Մեր զորքերը շարունակում են գործել հոսպիտալի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ