Գազայում լրանում է խաղաղ բնակչության տարհանման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_21

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 1,1 միլիոն պաղեստինցիներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում լքել իրենց տները և շարժվել հարավ՝ Իսրայելի ակնկալվող ցամաքային հարձակումից առաջ: «Համասը» բնակիչներից պահանջում է մնալ տեղում, գրում է Ամերիկայի Ձայնը։

Իսրայելի բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին ուրբաթ ասել է, որ իսրայելական զորքերը տանկերի աջակցությամբ հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի ուղղությամբ՝ պաղեստինյան հրթիռային անձնակազմերը թիրախավորելու և պատանդների գտնվելու վայրի մասին տեղեկություններ հավաքելու համար։ Սա Գազայում իսրայելական ռազմական ակտիվության առաջին պաշտոնական զեկույցն է ճգնաժամի սկզբից ի վեր։

«Համասն» ասում է, որ պայքարելու է մինչև արյան վերջին կաթիլը և պահանջում է բնակիչներից մնալ Գազայում:

Ուրբաթ օրը Գազայի հատվածի հյուսիսային մի քանի հազար բնակիչներ ուղեւորվեցին հարավ, սակայն շատերը որոշեցին մնալ: Մզկիթներից հնչում էին կոչեր. «Պահպանե՛ք ձեր տները: Պահի՛ր քո հողը:

Իսրայելը խոստացել է ոչնչացնել «Համասը» հոկտեմբերի 7-ի հարձակման համար, երբ «Համասի» զինյալները սպանեցին 1300 իսրայելցիների, հիմնականում խաղաղ բնակիչների, և տասնյակ պատանդներ վերցրեցին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ