Գազայում Իսրայելի պաշարումից հետո անջատվել է էլեկտրաէներգիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1121739

Գազայում էլեկտրաէներգիան անջատվել է այն բանից հետո, երբ միակ էլեկտրակայանում սպառվել է վառելիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը պաշարել է Գազայի հատվածը՝ դադարեցնելով սննդի, տարբեր ապրանքների, էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջրի մատակարարումները: Դա նշանակում է, որ Գազայի բնակիչների համար էլեկտրաէներգիա ունենալու միակ հույսը մնում են գեներատորները, եթե, իհարկե, դրանք գործարկելու համար վառելիք լինի:

Գազայի բնակիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ բացի էլեկտրական հոսանքից, բնակիչները զրկված են նաև ջրից և ինտերնետից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ