Միայն հունվարի 7-ի Մեռելոցն է ոչ աշխատանքային․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը:

«Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»,-  գրելէ  նա Ֆեյսբուքի իր էջում։