Զելենսկուն ուղարկում են, որ ՌԴ-ին ցույց տան՝ ՀՀ-ն մեր տիրապետության տակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Հանրության մի հատվածը չի հասկանում, որ Հայաստանը վերածվում է թուրքական վիլայեթի, նրանց ասածը Փաշինյանը հաջորդ օրը անում է, նա դարձել է Ադրբեջանի ղեկավարի փոխանորդը։ Եթե «վիլայեթացում» տեղի ունենա, լավագույն դեպքում, որպես պատիժ, ՌԴ-ն չի խառնվի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր այցին՝ Սրապիոնյանը նկատեց, որ Արևմուտքը դիվական մի ծրագիր է մտածել Հայաստանի հարցը վերջնական լուծելու համար, նրանք ուղարկում են Զելենսկուն Ռուսաստանին մեսիջ ուղարկելու համար․ «Զելենսկին մուրացկանի նման զենք է մուրում, նրան հիմա ՀՀ են ուղարկում՝ ՌԴ-ին ցույց տալու, որ ՀՀ-ն մեր տիրապետության տակ է, սա դեմարշ է ՌԴ-ի նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ