Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ- Երևան- Բուդապեշտ երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԲԲ

Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի տասնյոթից գործարկելու է Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

--00—ԱՊ