ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Արցախի մանուկները վերջին մի քանի տարիների ընթացքում գիտակցաբար, թե անգիտակցաբար դարձել են կերտվող պատմության մի մասնիկը։ 2020թ. 44-օրյա պատերազմից հայտնի դարձած լուսանկարից Շուշիի ժպտացող երեխաները ստիպված են եղել կրկնակի տեղահանվել՝ սկզբում Շուշիից, հետո՝ Ստեփանակերտից։
«Աստծուն պիտի ամեն օր աղոթենք, որ մեզ հետ տանի Արցախ»,-չնայած առկա դժվարություններին՝ վստահեցնում են փոքրիկները։
Պատերազմի, Հակարին անցնելու վախի, սովի ու տեղահանման մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում:
Մարիաննա Բաղունց
--00—ԱՊ