Փաշինյանն ու Ալիևը գիտեն, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, դա իշխանություն պահելու համար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Թուրքիայում է նախագծվում Հայաստանի ներքին օրակարգը, գիտեն, որ իշխանությունը պատրաստ է զիջումների, իսկ Արևմուտքի դիրքորոշումը հետևյալն է՝ ում հաշվին ուզում է, թող զիջում լինի, կարևորը՝ խնդիրները լուծվեն։ Հարսի հաշվին փեսուն լավություն են ուզում անել, բայց Հայաստանը Ադրբեջանին ենթարկեցնելու ծրագիրը ձախողվելու է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային - քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին՝ Սահակյանը ընդգծեց, որ Փաշինյանը լավ գիտի, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու, նա այդ օրակարգն առաջ է տանում իր իշխանությունը պահելու համար․ «Փաշինյանը երեք տարի է՝ ժողովրդին խաբում է, ինքն ու Ալիևն ամենալավը գիտեն, որ խաղաղության պայմանագիր չի կնքվելու, նրանք իշխանություն պահելու համար են այդ օրակարգն առաջ տանում,»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ