Գրպանահատ է բերման ենթարկվել․ նա թիվ 41 երթուղայինում դրամապանակ էր հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ են հափշտակել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Դեպքից մեկ օր անց գողությունը բացահայտվել է։ Ապրիլի 15-ին ժամը 17։00-ի սահմաններում ստացված տեղեկությունները իրացնելով՝ քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Կոնդի բնակիչ Ռուստամ Մամեդովին։

Նա խոստովանել է կատարածը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ