Գավառի և Երևանի դպրոցականների կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 20 ֆիլմերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

432062297_721840850138132_3451259219134358035_n

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։ Այդ ֆիլմերը մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ ներկայացնելով 210 տեսանյութ։

Հայաստանից մրցույթին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի 12 դպրոց, որոնցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ «Խաղաղություն» ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ «Լույս» ֆիլմով։

Գրան պրիի, ժյուրիի մրցանակի և Հատուկ հիշատակման հաղթողները կընտրվեն Կաննի ժյուրիի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջանինիի նախագահությամբ՝ մարտի 11-ին։

Դափնեկիրներին մրցանակները կհանձնվեն Ալեքսանդր III թատրոնում:

--00—ՅՄ