Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

սա

Առկա է սահմանադրական բարեփոխումների հաստատված հայեցակարգի նախագիծ․ այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Արդարադատության նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։

«Հաստատված նախագծում առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում»,-գրել է կայքը։

--00—ԼՀ