Ռուբինյանը և ԵՄ դեսպանը խոսել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

--00—ՅՄ