ԲԿՄԱ-ն` Հայաստանի բասկետբոլի առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132605

Հայաստանի բասկետբոլի առաջնության` Ա լիգայի, 2023/24 մրցաշրջանի հաղթողը ԲԿՄԱ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գազպրոմ Արենա»-ում կայացած խաղի մեկնարկային քառորդում «Էրեբունի»-ն առավելություն ստացավ վերջին րոպեներին` 25:23: Երկրորդ քառորդի ավարտինն ԲԿՄԱ-ն զիջում էր միայն մեկ միավորով` 49:48:

Հաջորդող երրորդ քառորդում «Էրեբունի»-ն պահպանեց առավելությունն, սակայն դրամատիկ 4-րդ քառորդի վերջին վայրկյանին զիջեց ԲԿՄԱ-ին:

«Բանակայինները» հաղթեցին 100:98 հաշվով:

ԲԿՄԱ-ն դարձավ Հայաստանի բասկետբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի հաղթող:

 --00—ՅՄ