ԵՄ-ն 7,4 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի Եգիպտոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture4

Եվրամիությունը համաձայնել է 7,4 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Եգիպտոսին և նրա հետ ստորագրել է համատեղ հռչակագիր՝ գործընկերության մակարդակը ռազմավարականի հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Եվրոպա-եգիպտական գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, որն անցկացվել է Կահիրեում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ԵՄ-ի հետ միասին ստորագրեցինք համաձայնագիր Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև համատեղ հռչակագիր, որը մեր գործընկերության մակարդակը բարձրացնում է ռազմավարականի», - ասել է նա:

 --00—ՅՄ