ՌԴ ընտրական հանձնաժողովները կատարել են իրենց խնդիրները՝ չնայած լայնածավալ DDoS հարձակումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

ՌԴ ընտրական հանձնաժողովները կատարել են իրենց խնդիրները՝ չնայած լայնածավալ DDoS հարձակումներին, ասել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված զեկույցում։

«Չնայած DDoS հարձակումների մեծ թվին, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները հաղթահարել են իրենց հանձնարարված խնդիրները»,- ընդգծել է նա։

Իր հերթին, Ռոսկոմնադզորը արգելափակել է ավելի քան հազար ռեսուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները խափանելու կոչերով։

--00—ՅՄ