Տավուշի մարզի նախկին մարզպետը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Capture

Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան  608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։

Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:

--00—ՅՄ