Կստեղծվի հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը, քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծման հարցը. հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա շեշտել է, որ թեև Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, սակայն այն դեռ չի համապատասխանում իրական ներուժին. «Մենք պետք է շարունակենք այդ բնագավառում աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղազախստանը կարող է ավելացնել Հայաստան իրականացվող արտահանման ծավալները։

«ՀՀ-ում գրանցված է ավելի քան 100 ձեռնարկություն, որ ունի ղազախական կապիտալ, մեր երկրում էլ կա 435 ընկերություն, որ ունեն հայկական կապիտալ, և 76 ղազախա-հայկական համատեղ ձեռնարկություն»,- ասել է նա։

--00—ԼՀ