Միայն ՀՀ իշխանությունն է, որ լուռ հետևում է՝ ոնց է թշնամին Արցախում ոտնակոխ անում ազգային արժեքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆ

Այսօր՝ մարտի 18-ին, Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը: Ալիևը շարունակում է փիարվել մի քաղաքում, որն իրենը չէ: Չկա աշխարհի երեսին ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն, որը Ստեփանակերտը կճանաչի իսլամական քաղաք:

Ավելին՝ միջազգային հանրությունը՝ Մոսկվայից մինչ Վաշինգտոն, շարունակ հայտարարում է, որ հայերը պետք է վերադառնան Արցախ:

Ու միայն Հայաստանի իշխանությունն է, որ բերանը ջուր առած հետևում է, թե ոնց է թշնամին Արցախում ոտնակոխ անում մեր ազգային ու համաքրիստոնեական արժեքները:

ReArtsakh տելեգրամյան ալիք