ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում է 1Lurer.am-ը։
Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց այդտեղ՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կիրանցի բնակիչներին:
--00—ՍՊ