ԱՄՆ-ն չի ճանաչում տարածաշրջանի երկրներին, խառնեցինք թշնամու բոլոր հաշվարկները․Այաթոլլա Խամենեի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ff

Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 30 հազար մարդ, արևմտյան աշխարհը հետևում և նույնիսկ օգնում է Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է Այաթոլլա Խամենեին։

«Արևմտյան Ասիայում դիմադրության ճակատը պետք է օր օրի ամրապնդվի։ Դիմադրության ճակատի ձևավորումը կոչված է դիմակայելու սիոնիստական հանցագործների շարունակական ճնշմանը: Դիմադրությունը բացահայտեց իր հնարավորությունները և խառնեց թշնամու բոլոր հաշվարկները։ Հնարավոր է, որ ոչ ամերիկացիները, ոչ Արևմուտքի բնակիչները, ոչ տարածաշրջանի պետությունները չգիտեին, թե որքան ուժեղ է դիմադրությունը, իսկ հիմա հասկանում են», - ընդգծել է նա։

Այաթոլլա Խամենեին հավելել է, որ ամերիկացիները չեն ճանաչում տարածաշրջանի բնակիչներին․ «Սիոնիստական ռեժիմի գոյությունը հսկայական անարդարություն է ստեղծում տարածաշրջանում։ Սա շատ մեծ անարդարություն է, որը շարունակվում է տասնամյակներ շարունակ։ Այս ճնշումը պետք է դադարեցվի: Ով էլ որ մտնի այս մեծ ջիհադի, մարդկային ջիհադի, իսլամական ջիհադի, գիտակից ջիհադի մեջ, մենք կաջակցենք նրան»,-  ամփոփել է առաջնորդը:

--00—ՍՊ