ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2024 թ․-ի մարտի 29-ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ֆդ

ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը

«Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հաջորդ՝ 101-րդ նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին։ Պատվիրակությունների ղեկավարները որոշել են ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ՝ 101-րդ նիստն անցկացնել Մոսկվայում»,- ասել է Լեբեդևը։

 

--00—ԱՊ