Նա ծնվեց Արցախում և անմահացավ հանուն Արցախի․ այսօր բարեշնորհ Նարեկ սարկավագի երկնային ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

d

ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ` ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՒ ԵՐԿՆՔՈՒՄ

Այսօր Հայոց Եկեղեցու և հայրենիքի նվիրյալ զավակ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի նախկին օգնական բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի երկնային ծննդյան տարեդարձն է: Հայտնում են Արցախի թեմից։ 

Նարեկ սարկավագն իր կարճ, բայց բովանդակալից երկրային կյանքի ընթացքում եղել է հայրենիքի և Քրիստոսի զինվորի կենդանի և իրական օրինակ:

Նա ծնվեց Արցախում, ապրեց Արցախով և անմահացավ հանուն Արցախի:

Մենք առ Աստված աղոթք ենք բարձրացնում, որ մեր սիրելի սարկավագի հոգին իր արժանի տեղը գտնի Աստծո արքայության մեջ:

--00—ՍՊ