Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դդ

«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկուս Սիթի Հոլլ» - ում ահաբեկչությունից հետո տուժածների բուժման մասին։

Նման վիրավորների հոսքը, և այդպիսի մեծ ծավալով, Կրասնոգորսկի հիվանդանոցն առաջին անգամ էր ընդունում։ Սակայն, ինչպես Известия-ին պատմել է բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը, բժիշկներն արել են հնարավորը։ 

«Եթե մենք պատրաստ չլինեինք, ես ձեզ վստահեցնում եմ, որ զոհվածների թիվը շատ ավելի մեծ կլիներ», - նշել է բժիշկը։

Կարեն Պողոսովը առաջին անգամ չէ, որ աշխատում է նման տուժածների հետ․ 1992-2001թթ. Արցախում ծառայել է որպես ռազմական վիրաբույժ։

«Դա ինձ քիչ թե շատ ծանոթ էր, քիչ թե շատ հանգիստ էի։ Ավելին, իմ մեջքին կանգնած էին երիտասարդ գործընկեր-վիրաբույժներ, որ ասում էին՝ իսկ մենք կհաղթահարենք։ Ստացվեց, արեցին։ Եվ այսօր մաքուր խղճով կարող ենք յուրաքանչյուրի աչքերին նայել», - պատմել է արցախցի բժիշկը։

 

--00—ՍՊ