ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայի հատվածի վերաբերյալ երկար սպասված բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դ

ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի հաստատում, պետք է կատարվի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Անվտանգության խորհուրդը հենց նոր հաստատեց Գազայի հատվածի վերաբերյալ երկար սպասված բանաձևը, որը պահանջում է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այս բանաձևը պետք է իրականացվի: Անհաջողությունն աններելի կլիներ»,- գրել է նա։

Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր բանաձև  Ռամադան ամսվա ընթացքում Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով։

--00—ՍՊ