ԱՄՆ նախագահի թեկնածուները նախընտրական թոհուբոհի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_2

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ անցած շաբաթավերջի քարոզարշավը կենտրոնացած էր առողջապահական հարցերի շուրջ։ Նրա քաղաքական մրցակից Դոնալդ Թրամփը ստիպված էր ժամանակը ծախսել Նյու Յորքի նահանգային դատարանում, գրում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ գործարարությամբ զբաղվելիս խարդախություն թույլ տալու համար մեղավոր ճանաչվելուց հետո, Նյու Յորքի նահանգային դատարանին որոշմամբ, մինչև այս երկուշաբթի օրվա ավարտ պետք է որպես տուգանք վճարեր 464 միլիոն դոլար, սակայն ժամեր առաջ նույն դատարանը նրան թույլ տվեց գալիք տաս օրում վճարել 175 միլիոն դոլար՝ գումարի մնացած մասը հետագայում վճարելու պայմանով։

Դատարանը Թևրամփին ու նրա որդիներին մեղավոր է ճանաչել սեփական ունեցվածքի արժեքը արհեստականորեն ուռճացնելու մեջ, որպեսզի կարողանան ավելի շատ վարկային միջոցներ ներգրավել։

Իրեն պատկանող «Truth Social» սոցհարթակի միջոցով Թրամփը հայտարարել էր, թե դատարանի նման որոշման դեմ փաստարկներ ունի․ «Սա կեղծված դատավարություն էր՝ խաբեբա դատավորի և խաբեբա գլխավոր դատախազի կողմից»:

«Երբևէ եղե՞լ է նախագահ, հանրապետական կամ դեմոկրատ, որին այս մակարդակի քրեական մեղադրանքներ են առաջադրվել, [որոնց առնչությամբ նման] հետաքննություններ են կատարվել։ Սա կուսակցական կամ քաղաքական հարց չէ, այս ամենը կոռուպցիայի և հանցագործության մասին է»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը։

«NBC»-ի եթերում հանրապետական գործիչ Ռոննա ՄըքԴենիելը կարծիք է հայտնել, որ Թրամփի դոնորները իրավունք ունեն վճարել նախկին նախագահի համար։

Անդրադառնանք Սպիտակ տան ներկայիս ղելավարին՝ Ջո Բայդենին, ով շաբաթ օրը առցանց հանրահավաք է անցկացրել: Դեմոկրատ գործիչների՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսիի ընկերակցությամբ՝ Բայդենը կենտրոնացել է առողջապահական հարցերի ուղղությամբ:

«Մեր տեսլականն է, որ մարդիկ ունենան մատչելի առողջապահություն, ցածր գներ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար»,- ասել է Բայդենը։

Նախագահ Բայդենը վստահեցրել է, որ կպահպանի «Մատչելի խնամքի մասին» օրենքը, որը հայտնի է նաև «Obamacare» անվամբ, և քննադատել է Թրամփին՝ այն չեղարկելու խոստման համար, չնայած միայն այս տարի «Obamacare»-ի գծով գրանցվել է մոտ 20 միլիոն մարդ:

--00—ՅՄ