Կարսում բքի հետևանքով տները անցել են ձյան տակ, ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_7

Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։

Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։ 

«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- նշել են տեղի բնակիչները։

Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։

Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։ 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ