Հայտնի է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթի օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դ

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այդ մասին հայտարարություն է տարածել համալսարանը․

«Ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ