Ադրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

660429263421166042926342121711548710660429263420f6604292634210

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցում ներառված հայտարարությունները ասել է, թե Հայաստանն իբր անկեղծ չէ տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցում։

«Որոշ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ եվրոպական կառույցների, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ծախսատար և անիմաստ զրպարտչական արշավների անցկացումը չի ծառայում տարածաշրջանային կայունությանն ու խաղաղության հաստատմանը։ Փոխարենը, Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական ​​խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի առաջմղման վրա»,- հավելել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

--00—ՅՄ