ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում, այս մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Այս մասին հայտնում armsport.am-ը։
Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները:
Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:
Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:
--00—ԼՀ