ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ֆ

Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» հայտնել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն ամենայն հավանականությամբ կլինի մայիսի կեսերին․

«Իմ գործընկերը հայտնեց՝ չի քննարկի հարցեր, որ պառլամենտական դիվանագիտությունից դուրս են։ Փորձեցի ներքաշել քննարկումների մեջ, մեսիջներ փոխանցել, կառուցողական էր զրույցը՝  երկուստեք համաձայնեցինք՝ անվստահության խնդիր կա։ Նա փորձեց ինձ հավաստիացնել, որ իրենց կողմից որևէ սադրանքի չի պատրաստվում, իսկ ես առարկեցի՝ ասելով՝ այդ դեպքում ինչու այդքան զենք եք գնում։ Նա ինձ մեղադրեց մեր կողմից զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ սկսվեց, որից հետո մենք վերադարձանք խորհրդարանական հարթություն»,- մանրամասնել է Սիմոնյանը։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների առաջին երկկողմ հանդիպումը կայացել է մարտի 22-ին՝ Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում։ 

--00—ՍՊ