Վթար՝ Ապարան-Քուչակ ճանապարհին. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

l-0x90wh-1103x643z-0.7126

Մարտի 28-ին` ժամը 21։53-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնների պարունակության պարպվելը։

--00—ՅՄ