Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1133593

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից, 2024 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 75 հազար 829 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված 81 հազար 536 գլխի դիմաց, ինչը նշանակում է, որ անասնապահության այս ճյուղում անկում է գրանցվել 5 հազար 707 գլխով։ 5 հազար 985 գլխի չափով էլ պակասել են կովերը։

Դրան հակառակ, 2 հազար 809 գլխով ավելացել է մանր եղջերավորների քանակը։ Եթե 2023 թվականի հունվարին մարզում հաշվառվել է 99 հազար 108 գլուխ մանր եղջերավոր անասուն, ապա 2024 թվականի հունվարին արդեն այն հասել է 101 հազար 917-ի։ 1561-ով էլ ավելացել է մանր եղջերավորների մայրական կազմը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ