Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արեւմտամոլները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

շ

Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արեւմտամոլները։

Նիկոլիստներ ,սորոսականներ ու արեւմտամոլներ…

Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատու՞մ ՝ասելով ,որ նա «երկրորդում է Բաքվին»։

Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։

Զեզնից ,Նիկոլից ու ձեր արեւմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։

Նիկոլն է եկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

Արեւմուտքն է եկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։

Արեւմուսքն է ՝Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։

Փաշինյանն է եկրորդել Բաքվին,երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն է եկրորդել Բաքվին ու Ալիեւի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։

Փաշինյանն է եկրորդել Բաքվին ու ծրագրում փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։

Շարքը երկար է…

Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված,մեկ նիկոլիստները,մեկ էլ ՝արեւմտամոլները։

Ինչու՞…որիվհետեւ թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք»։

--00—ԼՀ