Դադիվանքը մերը չէ՞ր, ապաշնորհները թույլ են տալիս՝ պղծել սրբությունները. Մելիքյանը չզսպեց հուզմունքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Այնտեղ հուշարձանները ասում են, որ հայկական են, կարիք չկա, որ ինքներս կասկածի տակ դնենք այն ինչ մերն է։ Այս մասին հայտարարեց  ԵՊՀ պրոֆեսոր, Արցախյան բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը։

«Դադիվանքը մերն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մերն էր, թե՞ մերը չէր»,- ասաց նա և հավելեց, որ այսօր պղծում են մեր սրբավայրերը։

Մելիքյանը լուսանկարներով ցույց տվեց այն խաչքարերը, որոնք տեղադրվել էին Արցախում։

«Պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծել մեր սրբությունները»,-ասաց պրոֆեսորը։

--00—ԼՀ