Ինտերը վերջին պահին հաղթանակ կորզեց Ուդինեզեից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

IMG_7628-750x375

Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։

40-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Սաամրձիչը, իսկ 55-ին Չալհանօղլուն դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։ Միլանցիներին հաղթանակ պարգևեց Ֆրատեսին՝ աչքի ընկնելով ավելացված 4-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Ինտերը» 82 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ուդինեզեն» 28 միավորով՝ 14-րդ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ