Վիդալը կարծում է, որ Բարսան կհաղթի Չեմպիոնների լիգան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

ս.

Արտուրո Վիդալը կարծում է, որ «Բարսելոնան» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպանը, որն այժմ խաղում է «Կոլո-Կոլոյում», TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում ընտրում է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղերի հաղթողներին։

Եզրափակչում, ըստ չիլիացու, կհանդիպեն «Բարսելոնան» ու «Բավարիան», իսկ կատալոնական ակումբը կհաղթի։

 --00—ԼՀ