Նրանք,  որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ հաճախ են հարց տալիս, թե հերիք է բացատրեք, թե ինչ է կատարվում, ասեք ինչ անենք, եկեք հստակություն մտցնենք։

Այն անձինք, ովքեր իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, իրենք պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին։

Իսկ նրանք, ովքեր դիրքավորվել են որպես քաղաքագետ, վերլուծաբան, անալիտիկ, փորձագետ, պատասխանում են «ինչ է կատարվում» հարցին։

«Ինչ անենք» հարցը ուղղեք իրենց քաղաքական ու կուսակցական գործիչ հայտարարած ներին, հատկապես ձեր հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորներին»,- գրել է նա։ 

--00—ՍՊ