Հայկ Կոնջորյանն ընդունել է Չինաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

չժհ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու  բարեկամական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին զարգանում են կանոնավոր կերպով:

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական եւ ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես համոզված եմ, որ  մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ եւ կարող ենք շատ ավելիին հավակնել եւ շատ ավելի մեծ արդյունքներ գրանցել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երկխոսության եւ մշակութային համագործակցության ոլորտում»,- մասնավորապես ասել է Հայկ Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարը չինացի հյուրերին ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար:

--00—ԼՀ