Մեր տարածքները հարձակման էին ենթարկվում, հարցեր կան ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

գ

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին:  Ի թիվս այլ հարցերի՝ Միրզոյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերություններից․

«Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները»,- ասել է նա։

ԱԳ նախարարի խոսքով՝  խնդիրներ և հարցեր կան հայ հասարակության շրջանում Արցախում ռուս խաղաղապահների գործելակերպի և ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ․ «Մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը։ 

--00—ՍՊ