Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Artak-Zaqaryan-1

ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան:

Որպես կանոն՝ անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում:

Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում Հայաստանի որևէ անկյունում, մի օր կբռնաբարեն, կսպանեն և/կամ կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը:

Տավուշի պաշտպանության համար կռված հայորդիները, 90-ականներին ի՞նչ իմանային, որ տարիներ հետո տավուշեցի մի դավաճան՝ մարդկանց շալակը թռնելով, խաբելով ու ճանկռտելով զավթելու է իշխանությունը, որպեսզի ստորացուցիչ կերպով ծնկի բերի արյուն-քրտինքով հաղթած ու հպարտություն ձեռքբերած մի ամբողջ ժողովրդի»:

--00—ՅՄ