Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

285309

Ապրիլի 19-ին՝ ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (5 քմ):

ըհռւտըհ

Նույն օրը՝ ժամը 17։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/19 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

--00—ՅՄ