Երևանում սպորտային պարերի աշխարհի առաջնություն կացկացվի. կմասնակցի 34 երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1

Կառավարության այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը գումար  հատկացնել:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց, որ 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում կայանալու է սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնություն, որի անցկացման ապահովման նպատակով նախատեսվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15 միլիոն դրամ՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

Նա տեղեկացրեց նաեւ նախապատրաստում են շրջանառության մեջ դնել եւս մեկ որոշում, որով նշված գումարը վերաբաշխման կարգով կվերադարձվի կառավարության պահուստային ֆոնդ:

«Սա իրականում շատ արժեքավոր միջոցառում է մարզաձեւում: Մասնակցող երկրների թիվը 34-ն է՝ ըստ ֆեդերացիայի կողմից ներկայացված տվյալների: Հայաստան է ժամանելու 1200 մարդ: Կարծում եմ, որ սա խթան կհանդիսանա զբոսաշրջության համար»,-ասաց նա: