ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
Հետևաբար Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», - գրել է նա: