Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական վիրավոր է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Շիրակի մարզում երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է  shamshyan.com-ը։

Ժամը 21:00-ի սահմանում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց: