«Հուսով եմ, ձեր մասնակցությունը հետաքրիքիր և օգտակար կլինի». Պուտինը՝ Փաշինյանին

Putin-Pashinyan

Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ  Հայաստանի վարչապետի մասնակցությունը կլինի օգտակար և հետաքրքիր:
«Ես չեմ կասկածում, որ Ձեզ համար կլինի հետաքրքիր, և, հույս ունեմ, նաև օգտակար մասնակցել Պետերբուրգի տնտեսական համաժողովին:  Սա լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, շփվելու, քննարկելու համար տնտեսական և որոշ քաղաքական հարցեր», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, իսկ ռուսական ներդրումները մեր երկրում կազմում են գրեթե 2 մլրդ դոլար:
«Շատ այլ հանգամանքներ նույնպես կան, որ ցույց են տալիս մեր երկրների ռազմավարական բնույթը»,- հավելել է նա: