ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

պն

Հունիսի 14-ին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների արդիականացման աշխատանքների շրջանակում ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով: