ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: Այդ մասին նա նաև գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր երդմամբ ստանձնեցի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի պատասխանատվությունը։
Սա մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի, անձնապես իմ, ընտանիքիս առջև։
Մեկ բան հստակ է և անբեկանելի՝ մենք և մեր երեխաները ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։