Ավտովթար՝ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին. տուժածը մահացել է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

Հունիսի 26-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Մ., ծնված 1948 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ և մահացել է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս