Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի շեմին են․ պետությունները ստիպված են կա՛մ ընտրել, կա՛մ չեզոք մնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Իրանի ու Նահանգների միջև յուրաքանչյուր տիպի ռազմական գործողություն լուրջ հետևանք է ունենալու տարածաշրջանի համար։ Գլոբալ պատերազմի դեպքում որևէ  պետություն չի կարողանալու խուսափել։ Բոլորը ստիպված են լինելու կա՛մ ընտրել, կա՛մ չեզոք մնալ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ն որևէ ռազմավարություն չունի՝ թե ի՞նչ կանի, եթե Իրանի ու ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում բախվեն, ու բախվեն ռազմական գործողություներով։

«Հայաստանը նման զարգացումներով սցենարներ, վստահ եմ, չունի։ Եթե լիներ՝ լուրջ փորձագետներ պետք է հրավիրվեին, որպեսզի հաշվարկներ  անեին ու այդպիսի սցենարներ մշակվեին։ 
Եթե նույնինսկ հավանականությունը 1% է, որ Նահանգներն ու Իրանը կարող են տարածաշրջանի ինչ-որ պետության տարածքում բախվել, ապա ՀՀ-ն նույնիսկ այդ մեկ տոկոսի համար պետք է ունենա մշակված ռազմավարություն և մարտավարական քայլեր»,- ասել է միջազգայանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։