Կարեն Ղարիբյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24New

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, ըստ որի` Կարեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։

«Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: